«Վագներցիներից» շատերն ընդունել են Պուտինի առաջարկը․ Վոլոդին
Ռուսաստան«Վագներ»-ի մարտիկներից շատերը համաձայնվել են ծառայությունը շարունակելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Պետդումայի նախագահի խոսքերով, Պուտինը, «Վագների» մարտիկներին «առաջարկել է նրանց, ովքեր ուզում են պաշտպանել Ռուսաստանը, զենքը ձեռքին շարունակել ծառայությունը»։
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ Վոլոդինը տելեգրամի իր ալիքում գրել է.
«Որքան գիտեմ, նրանցից շատերը համաձայնվել են»,- ապա կարծիք է հայտնել, թե հունիսի 24-ի իրավիճակում ուժային կառույցները լավագույնս են իրենց դրսևորել։