Նավթի համաշխարհային գները թույլ դինամիկա են գրանցում
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գները երկուշաբթի թույլ դինամիկա են գրանցում։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,09%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 75,34 դոլարի, WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,11%-ով՝ հասնելով մինչեւ 70,56 դոլարի։