Զելենսկին կոչ է արել Վրաստանի դեսպանին երկու օրվա ընթացքում լքել Ուկրաինան
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով արձագանքել է դատարանում Միխայիլ Սահակաշվիլիի ելույթի կադրերի հրապարակմանը։ Դրանցում Վրաստանի նախկին նախագահը նիհար ու թուլացած տեսք ունի։
Զելենսկին հորդորել է Վրաստանի իշխանություններին դադարեցնել Սահակաշվիլիին «ծաղրելը» և թույլ տալ նրան մեկնել Ուկրաինա, որի քաղաքացին նա հանդիսանում է։ Վրաստանի նախկին նախագահին դատում են 2007 թվականին ցույցը ցրելու գործով։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Թբիլիսիին առաջարկվել են այս իրավիճակի լուծման բազմաթիվ տարբերակներ, այդ թվում՝ այլ պետությունների հետ համաձայնեցված։ Այժմ Զելենսկին կոչ է արել Վրաստանի դեսպանին 48 ժամվա ընթացքում հեռանալ իր երկրի իշխանությունների հետ խորհրդակցությունների համար։
Նա նաև միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ եվրոպական արժեքներից մեկը կյանքն է, և որ այն կիսող պետությունն իրավունք չունի մահապատժի ենթարկել մարդկանց։ Զելենսկին կոչ է արել «փրկել այդ մարդուն»։