Հայաստանի պատվիրակությունը մրցանակներով է վերադարձել Մոլդովայի երգի միջազգային մրցույթից
Գիտություն և Մշակույթ«Radient Ray of music» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակներ Նարեկ Ասատրյանն ու Կարինե Վարդանյանը փայլուն ելույթ են ունեցել և երկու մրցութային օրերի արդյունքում Նարեկ Ասատրյանը, վաստակելով ժյուրիի բացարձակ առավելագույն միավորները, արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակին, իսկ Կարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակին:
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից հայտնում են, որ մրցույթն անցկացվել է հունիսի 29-ից հուլիսի 3-ը՝ Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում:
Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Մոլդովայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Իսրայելից, Բոսնիա և Հերցեգովինայից: