Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին «Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում «Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին «Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Փաստ». Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն «Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել «Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը» 

Ապօրինի որոշումներ կայացրած պաշտոնյաների թոփ 10-յակը

Վերլուծական

Թավշյա հեղափոխության օրերին հպարտ քաղաքացիներին վստահեցնում էին, որ ի տարբերություն գործող իշխանությունների՝ հեղափոխականները, գալով իշխանության, որոշումներ են կայացնելու բացառապես օրենքի տառին և ոգուն համապատասխան, ավելին՝ այդ որոշումները մշտապես բխելու են հենց վերը նշված հպարտ քաղաքացիների շահերից: Այդպե՞ ս է դա, թե ոչ՝ դատեք ինքներդ:

Երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը: Վարչական դատարանը որոշում էր կայացրել Սայադյանին վերականգնել նախկին պաշտոնին, այսինքն՝ դատարանը որոշել էր, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ Մեխակ Սայադյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հանձնարարականը անհիմն է, եւ Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրենը պետք է վերադառնա աշխատանքի: Բացի այս դեպքը, ևս մեկ դեպք է գրանցվել: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ  Ռոմանոս Պետրոսյանի դատական գործն ավարտվել է ի օգուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանի։ Դատարանը պարտավորեցրել է նախարարությանը՝ Գաբրիելյանին վերականգնել պաշտոնում, վճարել նրա պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Նախարարությունը պետք է վճարի Լեւոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 հազար դրամ եւ 8 հազար դրամ՝ պետտուրք։

 ՊԵԿ ղեկավարության կողմից անօրինական կերպով հեռացված աշխատակիցները հերթով հաղթում են դատական ատյաններում ու ստանում փոխհատուցում՝ չաշխատած ամիսների դիմաց։ Նրանք՝ բոլորը, ՊԵԿ-ի դեմ հաղթանակ են գրանցել դատական բոլոր ատյաններում՝ առաջին ատյանից մինչեւ Վճռաբեկ դատարան։ Բոլորի դեպքում էլ դատարանը միատեսակ որոշումներ է կայացրել՝ բավարարելով իրենց խախտված իրավունքների վերականգնման հայցով դիմած ՊԵԿ աշխատակիցների պահանջը։ Ու ՊԵԿ-ն այսօր, կատարելով դատարանի վճիռը, ստիպված տասնյակ միլիոնավոր դրամների փոխհատուցումներ է տրամադրում իր սխալ եւ ապօրինի վարչարարության զոհ դարձած աշխատակիցներին։ ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած ապօրինի, սխալ որոշումների պատճառով։ Պետք է նշենք, որ նմանատիպ որոշումների մեծ մասը ընդունվել են մինչ Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելը:

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի և վճռով պարտավորեցրել Պետրոսյանին վերականգնել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում: Դատարանը նաև պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդը՝ սկսած 2019 թվականի մարտի 29-ից մինչև դատարանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դեպքում էլ, թեև բողոքարկողը փաստացի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն էր, սակայն որոշումը կայացվել էր նրա նախորդի կողմից:

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Կառավարության որոշմամբ վերակազմակերպված (փաստացի վերացված) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 2020թ․ ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Առողջապահության նախարարության, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի կողմից ընդունված որոշման դեմ:  ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ հայցվոր Ս․Ռ․Գրիգորյանի բռնագանձվել 250000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է գումարի 2%-ը՝ որպես պետական տուրքի գումար։ Բացի այդ, Գրիգորյանին փոխհատուցվել է հարկադիր պարապուրդի պատճառով չստացված ողջ աշխատավարձը:

2012 թվականի փետրվարից «Հայաստան» համահայկական հիմնադրամում աշխատող Աննա Մանուկյանը, ով Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ծրագրերն է համակարգել, հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 6 հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա դիմել է դատարան։ Ապրիլի 4-ի վճռով դատարանը՝ Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է նրա հայցը՝ պարտադրելով վերականգնել Մանուկյանին նախկին աշխատանքում եւ փոխհատուցում վճարել, ինչպես նաեւ փաստաբանի ծախսերը փոխհատուցել։

Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը աշխատանքից ազատել է Երասխի գյուղապետին, մինչդեռ վերջինս այդ քայլը համարում է ապօրինի և պնդում, որ իրական պատճառն այն էր, որ ինքը պատրաստվում էր ջրի երես հանել Ավետիսյանի կողմից կատարված խախտումները:

ԶԼՄ-ից «Իրավունք»-ը գրել էր, որ Արտաշատ խոշորացված համայնքի ՔՊ-ով առաջադրված եւ ընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ով մինչ ավագանու ընտրությունները արտաշատցիների շրջանում ուներ «մեր տղա» համբավը, բազմելով համայնքապետի աթոռին, ստանձնելով 39 համայնքի մլրդ. դրամի հասնող բյուջեի ղեկավարությունը, ըստ նշված լրատվամիջոցի աղբյուրի, դարձել է ինքնահավան, որոշումներ է կայացնում միայն իր ու մերձավորների շահերից ելնելով: Իսկ ավագանու նիստերից մեկի ժամանակ վերջինս սահմանափակել է ՀԿ-ների ղեկավարների մուտքը եւ զրկել ձայնի իրավունքից, ավելին, մեղմ ասած, վռնդել է դուրս, ինչը բարձրաձայնել է նաեւ ՀԿ-ի ղեկավարներից մեկը։

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում է հայտնվել: Մամուլը ահազանգում է, որ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: 

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու որոշումը և կառավարությանը պարտավորեցրել մոտ 100 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Քանի որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր չէ, և, ըստ էության, հնարավորություն չկա նրան պաշտոնում վերականգնելու, կառավարությունը պետք է միջին աշխատավարձի քառապատիկի չափով փոխհատուցում վճարի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում «Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին «Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Փաստ». Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել «Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը» Ավստրալիան մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով հրթիռների պակասովՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Գերմանիայի դերը Կիևի վիճահարույց որոշման մեջՖինլանդիայի նախագահը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի մասինՊենտագոնը անվանել է այն երկիրը, որը կարող է առաջ անցնել Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական մրցավազքումԳիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրաԵՄ-ում Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքներին» արձագանքելու միջոց են մտածելՄշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքըՊեսկովը անվանել է Եվրոպայի՝ Ուկրաինայի հետ կապված մեծ սխալըԳիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանըԳինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Թայվանը պլանավորում է 6,6 միլիարդ դոլարով գնել 210 000 անօդաչու թռչող սարքՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուՊարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրաՀունգարիան Օրբանի հեռանալուց հետո Ռուսաստանին անվանել է «սպառնալիք»Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառներըՀայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներՆեպալում ջրհեղեղի հետևանքով՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են անհետ կորելԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներՈստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ (տեսանյութ) Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար Լեհաստանում բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Ուկրաինային պատրաստվել դաժան ձմռանըՀայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Կողմերը առաջիկա օրերին կհայտարարեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին․ ԶԼՄՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության խնդիրների համար մեղադրել է Ռուսաստանին և Միացյալ ՆահանգներինԲազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում Այս նշանները օգոստոսի 26-ից հետո անսպասելի նորություններ կստանան. նրանցից երեքի կյանքը 180°-ով կշրջվի Իրանի ԱԳՆ-ն հերքել է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցը ականազերծելու վերաբերյալ պնդումներըԵրևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈրքան ժամանակ կարող է Ուկրաինան գոյատևել՝ առանց Արևմուտքի օգնության․ ՌԴ ԱԳՆՄանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ) Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է՝ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցող դառնալՓաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Ամենադիտված