Զելենսկին նոր կոչ է արել Բայդենին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին հրավիրել Ուկրաինային՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը՝ Վիլնյուսում։ Ուկրաինայի ղեկավարի խոսքերը մեջբերում է ուկրաինական Klymenko Time պորտալը։
«ԱՄՆ նախագահը աջակցում է ՆԱՏՕ-ում մեր ապագային, սակայն այժմ հրավերը մեծ խթան կհանդիսանա ուկրաինացի զինվորների համար։ Շատ կարևոր է, որ Ուկրաինան հիմա հրավեր ստանա»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինացի քաղաքական գործիչները, այդ թվում՝ նախագահ Զելենսկին, վերջին մի քանի շաբաթներին ասում էին, որ առաջիկա գագաթնաժողովում Ուկրաինային կտրամադրվի ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այս շաբաթ հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է, քանի դեռ նրա տարածքում ռազմական գործողություններ են ընթանում։