Պակիստանի հյուսիս-արևմտյան շրջաններում հզոր պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր
Աշխարհ
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախնական տվյալներով առնվազն 6 մարդ է զոհվել և 12 մարդ վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմտյան շրջաններում գտնվող Խայբեր-Պախտունվա կոչվող բնակավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկիչի կողմից, ով, իր ավտոմեքենան վարելիս, հասնելով Պակիստանի սահմանային անցակետին՝ գործի է դրել պայթուցիկ սարքը: Սահմանային անցակետը հսկողներն օգնության են դիմել Պակիստանի իրավապահ մարմիններին՝ Աֆղանստանի հետ հատող սահմանում պարեկային հսկողությունը չվտանգելու համար: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ