«Դուք եք ինձ հասցրել այս վիճակին»․ Սաակաշվիլին դիմել է Վրաստանի իշխանությանը
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին երկուշաբթի օրը տեսակապով միացել է Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցած դատական նիստին, որտեղ քննարկվում էր 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցույցը ցրելու գործը։ Սա Սաակաշվիլիի՝ այս տարվա փետրվարից ի վեր առաջին հրապարակային ելույթն էր։
Դատավարության ընթացքում նա դիմել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին․ «Դուք ինձ հասցրիք նման վիճակի, և պետք է ներողություն խնդրեք եվրախորհրդարանականներից, իմ ընտանիքից, ինձնից, Ուկրաինայի Հանրապետությունից ․․․ և Վրաստանի քաղաքացիներից այն բանի համար, որ վրացական պետության հիմնադիրն այսպիսի վիճակում է»,- ասել է Սաակաշվիլին՝ ցույց տալով իր հյուծված մարմինը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)