Չորս երկրներ Հաագայի միջազգային դատարանում հայց են ներկայացրել՝ ընդդեմ Իրանի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան, Կանադան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան Իրանի դեմ հայց են ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 չվերթի խոցման համար։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 5-ին, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է korrespondent-ը։
Նշվում է, որ Իրանը, ի թիվս այլ խախտումների, չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ինքնաթիռի ոչնչացումը կանխելու համար։ Երկիրը նաև չի կարողացել իրականացնել լիարժեք, թափանցիկ և անաչառ նախաքննական և միջազգային չափանիշներին համապատասխանող դատաքննություն:
Հայտարարության հեղինակները հավելում են, որ Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված ընդհանուր հայցը արտացոլում է նրանց անսասան նվիրվածությունը PS752 չվերթի զոհերի բոլոր ընտանիքների համար թափանցիկության, արդարության և պատասխանատվության հասնելու գործում: