Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով բարձր կոչումներ են շնորհվել

Տեսանյութեր

Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Ռուստամ Վարդանի Բադասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Մայիսի Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Գևորգի Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Շահմուրադի Գրիգորյանին շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Վալոդյայի Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Նորիկի Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Արամի Սիմոնյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՀՀ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Հրանտի Քոչարյանին շնորհվել է գեներալ մայորի կոչում, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Լուլիբերտի Չարխիֆալակյանին շնորհվել է հարկային ծառայության գեներալ մայորի կոչում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է պաշտոնատար անձանց Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա ծառայության ընթացքում:

Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է.

«Շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու առիթով։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է՝ մեր երկիրն ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն է և ձեր առաքելությունը հենց Սահմանադրության պաշտպանությունն է։

Ինքնիշխանությունը, ժողովրդավարություն, իրավական պետություն լինելը և ընդհանրապես, սահմանադրական ձևակերպումները զուտ հռչակագրային դրույթներ ու կարգախոսներ չեն, այլ հավատամք ու պետականության կերտման հիմնարար սկզբունքներ են։ Ձեր ծառայությունը բարձր պատասխանատվություն է այս սկզբունքների, իրավակարգի, մեր պետության սահմանների, քաղաքացիների անվտանգության ու ժողովրդավարության պաշտպանության համար։

Այս տեսանկյունից Սահմանադրությունը երկրի մայր օրենքը լինելուց զատ հանդիսանում է մեր պետության և հասարակության համար կանխատեսելի, զարգացած, բարեկեցիկ, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորը։ Հենց այս բովանդակությունն էր դրված 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության բովանդակային առանցքում, ինչը յուրօրինակ ուղենիշ պետք է լիներ երկրի հետագա զարգացման համար։

Անցած 28 տարիների ընթացքում մեր Սահմանադրությունն առերեսվել է բազում խոչընդոտների, ենթարկվել արմատական փոփոխությունների, սակայն Սահմանադրության էությունը մնացել է նույնը, ինչն արտահայտված է մայր օրենքի առաջին երկու անփոփոխելի հոդվածներում՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրականության ոգին այս համառոտ ձևակերպման մեջ է, քանի որ հնարավոր չէ ունենալ զարգացած, ժամանակակից, իրավական ու անվտանգ պետություն, առանց ինքնիշխանության ու ժողովրդավարության։ Վստահ եմ, որ բոլորիս հավաքական կամքով, պատասխանատվությամբ ու պարտականությամբ, հավատարիմ մնալով Սահմանադրության բուն էությանը կշարունակենք մեր ծառայությունը՝ ի շահ մեր պետության հզորացման և ի բարօրություն մեր քաղաքացիների։

Կրկին շնորհավորելով բոլորիս մաղթում եմ նորանոր հաջողություններ, խաղաղություն և բարգավաճում մեր երկրին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված