Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի խնդրանքով. ԱՀ նախագահի մամուլի ծառայություն
ԱրցախԻնչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
ԱՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի ունեցել Արայիկ Հարությունյանի խնդրանքով։
«Ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՌԴ նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները: