Բայդենը ցանկանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Ուրսուլա Ֆոն դեր Լայենին․ The Telegraph
Համաշխարհային Մամուլ
Ջո Բայդենը ցանկանում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը դառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով դաշինքի աղբյուրներին։ Քաղաքական գործիչները վերջին տարիներին ամուր կապեր են հաստատել, հատկապես Չինաստանի, Ուկրաինայի և կլիմայի վերաբերյալ, և Սպիտակ տունը վախենում է, որ ավելի հարմար թեկնածու չի հայտնվի:
Եվրահանձնաժողովի նախագահն այժմ ավելի շատ վստահում է ամերիկյան, այլ ոչ թե եվրոպական հետախուզության տվյալներին, որոնք սխալ տեղեկություն են տրամադրել Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ, գրում է թերթը։ Ըստ հրապարակման՝ ինքը՝ ֆոն դեր Լեյենը, Բայդենին ասել է, որ չի կարողանա զբաղեցնել ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնը առնվազն մինչև 2024 թվականը։
Սակայն The National հրատարակությունը պնդում է, որ դաշինքը գլխավորելու մասին պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։ Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ դրա համար Յենս Ստոլտենբերգի լիազորությունները երկարաձգվել են մինչև հաջորդ տարվա աշուն, որպեսզի Ֆոն դեր Լայենը կարողանա ավարտել Եվրահանձնաժողովի նախագահի հնգամյա ժամկետը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)