Բաքվին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. ՌԴ ԱԳՆ
ԱրցախՌուսաստանը Բաքվին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել քաղաքացիների, տրանպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խխիստ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների և Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է։Այս իրավիճակում բնակչությունը կարող է մնալ առանց մթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի։ Սա հակասում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Զախարովան։