Վրաստանը կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին Վրաստան վերադարձնելու Ուկրաինայի կառավարության որոշումը վկայում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազման մասին, ասել է Վրաստանի դեսպանը «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հաջորդ քայլը դիվանագիտական հարաբերությունների լիակատար խզումն է։
«Սա նշանակում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում։ Դրան հաջորդում է դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Ինձ համար գլխավոր խնդիրն էր լքել Ուկրաինայի տարածքը տվյալ ժամկետում, որը մենք պայմանավորվել էինք ուկրաինական կողմի հետ»,- ասել է Զաքարաշվիլին։