Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

ՔՊ-ական պաշտոնյաներից ովքեր են մանիպուլացնում հանրային կարծիքը

Վերլուծական

Վերջին ամիսներին բավական հաճախ կարելի է արձանագրել դրվագներ, երբ ժողովրդի հետ թափանցիկ աշխատելու և վերջինիս հետ անկեղծ լինելու խոստումով իշխանության եկած պաշտոնյաները մանիպուլացնում են հանրային կարծիքը և շատ դեպքերում նաև ստում կամ այսպես ասենք՝ ողջ ճշմարտությունը չեն ներկայացնում հանրությանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ է աչքի ընկնում մանիպուլատիվ հայտարարություններով: 2021 թվականի հունիսին Արսեն Թորոսյանն անդրադարձել էր պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանի բարձրացրած խնդրին ու հայտարարել, թե այդ ամենը սուտ է: Ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը նշել է. «Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երեւան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ, Երեւանում նստած, հետազոտություն անցկացնեին։ Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղից, ինչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին»,- նշել էր նա: Կարճ ասած, Արսեն Թորոսյանն է ստել»:

Փաշինյանը 44-օրյա պատերազմում պարտությունը կապում էր արբանյակի չգոյության հետ, իսկ նրա կաբինետի՝ այն ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ամեն գնով արդարացնում էր արբանյակ չունենալը կամ «ընդամենը մեկ արբանյակ ունենալու ոչ արդյունավետությունը»: Այդ մասին, ի դեպ, Հակոբ Արշակյանը հայտարարել էր 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, թեև այժմ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանը մինչև այս պահն այդպես էլ չի բացատրել, թե «ընդամենը մեկ արբանյակ ունենալն» ինչպես դարձավ արդյունավետ։ Փաստենք, որ «ընդամենը մեկ արբանյակը», որ, ըստ կառավարության անդամների ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, մոտ 2.5 ամիս սավառնում է երկնակամարում, որևէ լուսանկար, կոորդինատ կամ այլ փաստ չի տրամադրել: Հարց կարող է առաջանալ՝ ՀՀ-ն տիեզերքում արբանյակ ունի՞ իսկապես, թե՞ ոչ:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Պատգամավորի պնդմամբ՝ պատերազմում պարտության պատճառը դա էր։ Սակայն, երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր, 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։

2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաեւ գերակատարել են 20 կմ-ով: Սակայն, վերջին 3 տարիներին կառավարության կողմից խոստացված տարեկան 500 կմ ճանապարհների կառուցման եւ վերանորոգման խոստումները ոչ մի անգամ իրականություն չեն դարձել, իսկ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհների մի մասը 2022-ին կրկին ներկայացվել են որպես հիմնանորոգված։

«Հայաստանը Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում, միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են»,– սրանք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն են՝ ասված այս տարվա մարտի 22-ին խորհրդարանում։ Նրա հայտարարությունից մեկ ամիս անց ունենք մի իրավիճակ, երբ անցակետը տեղադրված է, եւ այդ պատճառով էլ ադրբեջանական կեղծ բնապահպանները դադարեցրել են ակցիան։ 

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքի մեջ մտնում է արդյոք, թե ոչ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ճանապարհը Հայաստանի սահմանների մեջ չի մտնում։ Այստեղ խոսքը գնում է նախորդ տարվանից փակված Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածի մասին: Այն Ադրբեջանին է զիջվել ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այլ ավելի ուշ՝ դեկտեմբերին, երբ հայկական զինուժը հետ քաշվեց հրադադարի պահին իր զբաղեցրած դիրքերից։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, սակայն, արտաքին սահմաններ չի որոշում: Այստեղ պատգամավորի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» ներպետական օրենքով չեն կարող որոշվել երկրի արտաքին սահմանները։

Որոշակի մանիպուլյատիվ հայտարարություններով է աչքի ընկել նաև ԱԽ քարտուղարի գրասենյակը: 2021 թվականի նոյեմբերին ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց, որը ոչ միայն հակասություններ էՐ պարունակում ՊՆ հաղորդագրության հետ համեմատած, այլ նաև հերքում էՐ հենց ՊՆ-ին: Պետք է նշել, որ ՊՆ-ն խուսափել է միջադեպի կոնկրետ ժամանակահատված նշել, ինչպես ԱԽ հայտարարության մեջ է: Օրինակ, պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա չի մտել: Իսկ ԱԽ հայտարարության մեջ ադրբեջանական զինված ուժերի հետ համատեղ զրահատեխնիկայի աջակցությունը շեշտվում է ոչ մեկ անգամ: 

Համավարակի օրերին մանիպուլյատիվ հայտարարություններ էր կատարում նաև ԱՆ-ն: Այսպես, նախարարության ֆեյսբուքյան էջում ավետել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով այսուհետ պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներին կպարտադրեն պատվաստվել: Տվյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ այդ աշխատակիցները զրկված են այլընտրանքից: Մինչդեռ դա, իհարկե, այդպես չէ: ԱՄՆ-ում ընդունված որոշումը ենթադրում է կա՛մ պատվաստում, կա՛մ շաբաթը մեկ ՊՇՌ թեստի հանձնում, որն անվճար է: Հենց այս տեղեկությունն էլ նախարարությունը մոռացել է կամ չի ցանկացել տրամադրել իր ֆեյսբուքյան էջի հետևորդներին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված