«Դժվար որոշում էր». Բայդենը՝ Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու մասին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինային ժամանակավոր միջոց է, քանի դեռ արևմտյան երկրները չեն մեծացրել սովորական 155 մմ տրամաչափի արկերի արտադրությունը, գրում է Lenta-ն։
Ամերիկացի առաջնորդը բացատրել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման կարիքները փոխանցելու որոշումը։ «Նրանք փորձում են ճեղքել այս խրամատները և կանգնեցնել այդ տանկերը։ Բայց դա հեշտ որոշում չէր»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը կասետային զինամթերք կփոխանցի Կիևին։ Սպիտակ տունը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան զենք կկիրառի երկրի տարածքում՝ նվազագույնի հասցնելով սեփական բնակչության համար ռիսկերը։
Միևնույն ժամանակ, նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեմ է արտահայտվել Կիևին ամերիկյան կասետային զինամթերքի մատակարարմանը։