Կլաարը դրական է համարել Արցախում գազի վերականգնումը՝ չարձագանքելով դրա դադարեցման մասին տեղեկությանը
ԱրցախՀաճելի էր այսօր առավոտյան կարդալ, որ Ստեփանակերտում գազամատակարարումը վերսկսվել է: Թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է կատարել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նշենք, որ այսօր առավոտյան «Արցախգազը» հաղորդագրություն էր տարածել, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին և բաժանորդներին:
Այնուհետև, քիչ անց, «Արցախգազը» տեղեկացրել էր, որ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը, այս մասին հաղորդում են «Արցախգազ» ՓԲԸ-ից: