Հեռախոսային ահաբեկիչները վախեցրել են Եվգենի Պլյուշչենկոյին
Ռուսաստան
Dni.ru-ի փոխանցմամբ, անհայտ խուլիգանները, Յանա Ռուդկովսկայայի կոնտակտային տվյալներն օգտագործելով, զանգահարել են նրա բոլոր ընկերներին և ասել, որ հայտնի պրոդյուսերն իբր մահացել է:
Ռուդկովսկայան Twitter-ի իր էջում բողոքել է, որ որոշ, այսպես ասած, հեռախոսային ահաբեկիչներ անհայտ կերպով իր բջջայինից գողացել են նրա կոնտակտային տվյալները և զանգահարել նրա ընկերներին:
Ահաբեկողները հայտնել են, որ պրոդյուսերն իբր ավտովթարի է ենթարկվել, ավելին` այդ խուլիգանները համարձակվել են զանգահարել Ռուդկովսկայայի ամուսնուն`հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն`հայտնելով նրան կնոջ մահվան մասին:
Ռուդկովսկայան, հասկանալով, որ իր ընկերներն արդեն իրեն թաղել են, ափերից դուրս էր եկել, որի վառ ապացույցն իր բլոգում գրած խոսքերն են. «Որտեղի՞ց նրանց իմ կոնտակտային տվյալները, եթե իմ հեռախոսը ես չեմ կորցրել»:
Եվգենի Պլյուշչենկոյի կինը որոշել է պարզել` ով է այս ամենի հեղինակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)