Իրանցի ուսանողներին արգելել են համալսարաններ մուտք գործել հիջաբ կրելուց հրաժարվելու համար
Համաշխարհային ՄամուլԻրանում իգական սեռի ուսանողներին թույլ չեն տալիս համալսարաններ մտնել հիջաբ կրելուց հրաժարվելու համար: Այդ մասին գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ արդեն հեռացվել է առնվազն 60 ուսանող։
«Մեզ զանգվածաբար հեռացնում են համալսարանից՝ հիջաբ կրելուց հրաժարվելու համար, և վերջին մի քանի օրերին մեզ դաժանորեն հալածում են՝ ի նշան բողոքի խաղաղ նստելու համար», - ասում է ուսանողներից մեկը:
Նա հավելել է, որ անվտանգության ուժերը բռնի ուժով հեռացնում են առանց հիջաբի աղջիկներին դասասենյակներից, իսկ նրանց աջակցող դասախոսները նույնպես ենթարկվում են հետապնդումների։
Ուսանողները նաև պնդում են, որ համալսարանի անվտանգության ուժերը դաժան հարձակումներ են իրականացրել հանրակացարանների վրա և ուսանողներին արտաքսել սոցիալական ցանցերում ցուցարարներին և մահապատժի դատապարտվածներին աջակցող գրառումներ անելու համար: