Բայդենը Վիլնյուսում կհանդիպի Էրդողանի և Զելենսկու հետ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երեքշաբթի օրը Վիլնյուսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ ունենալ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Politico-ն։
Հրատարակությունն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահի ամենաբարձր մակարդակով առաջիկա շփումների մասին մանրամասներ չեն հաղորդվում, իսկ Սպիտակ տունը պաշտոնապես չի հրապարակել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենի երկկողմ հանդիպումների ծրագիրը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։
Մինչ այդ Բայդենը ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին։