ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում չեն հայտարարի դաշինք երկրների ընդունման մասին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինային չեն ընդունի ՆԱՏՕ հուլիսին կայանալիք դաշինքի գագաթնաժողովում, սակայն մտադիր են հայտարարել, որ «նրա տեղը դաշինքում է», սակայն ամբողջական ձևակերպման մասին քննարկումները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով դաշինքի երկրների պաշտոնյաներին։
Հրատարակությունն ընդգծում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովին հաջորդած կոմյունիկեն կպարունակի հայտարարություն այն մասին, որ «Ուկրաինան ունի իր արժանի տեղը ՆԱՏՕ-ի դաշինքում»։ Միևնույն ժամանակ, քննարկումներ են ընթանում այն մասին, թե արժե՞ արդյոք այս արտահայտությանը ավելացնել այն ձևակերպումը, որ դա տեղի կունենա «երբ հանգամանքները թույլ տան», թե՞ պետք է մանրամասն նկարագրվեն այդ հանգամանքները։
NYT-ը պնդում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում չի հայտարարվի դաշինքին նոր անդամների ընդունման մասին։