Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Համաշխարհային ՄամուլԹուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Այս մասին Վիլնյուսում՝ այնտեղ, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ Ստոլտենբեգի, համաձայնել է հնարավորինս շուտ խորհրդարան ուղարկել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը։
Մեկ տարի շարունակ Անկարան արգելափակում էր Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ երկուշաբթի Էրդողանը հայտարարեց, որ չի հաստատի այն, քանի դեռ Բրյուսելը չի սառեցրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Ջո Բայդենը ողջունում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համաձայնությունը՝ հանելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն, ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Twitter-ում լուրը հայտնել է «Լավ լուր Վիլնյուսից» վերտառությամբ։