Կրասնոդարում հայ երիտասարդը փրկել է այրվող շենքի բնակիչներին
Ռուսաստան
ՌԴ Կրասնոդար քաղաքում քաղաքապետարանի աշխատակիցը՝ Գրիգորի Անոյանը, փրկել է այրվող շենքի բնակիչներին։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի տեղական հեռուստաալիքը։
Հուլիսի 9-ին՝ ժամը 03.00-ին, Գրիգորի Անոյանը ԱԻՆ-ին հայտնել է, որ 9 հարկանի շենքի 8-րդ հարկում բնակարան է այրվում։ Մինչ փրկարարների ժամանումը՝ նա, ընկերների հետ միասին, մտել է այրվող շենք և արթնացնելով քնած բնակիչներին՝ նրանց դուրս է բերել այրվող շենքից։ 23 մարդ տարհանվել է։
Գրիգորի Անոյանի սխրանքին անդրադարձել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը՝ հայտնելով, որ «հայ երիտասարդը, մինչև փրկարարների ժամանումը, փրկել է մարդկանց»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)