Նավալնիին գաղութում ստիպել են հարյուր օր անընդմեջ լսել Պուտինի ելույթը
ՎերլուծականՔաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով երկարաժամկետ բանտարկության է դատապարտված Վլադիմիրի շրջանի թիվ 6 ուղղիչ գաղութում, հարյուր օր անընդմեջ ամեն երեկո լսում է Վլադիմիր Պուտինի միևնույն ելույթը՝ Դաշնային ժողովում փետրվարյան ուղերձը։ Այս մասին ընդդիմադիրի անունից հաղորդագրություն է հայտնվել երկուշաբթի նրա սոցիալական ցանցերում։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Նավալնին դատարան է դիմել՝ պահանջելով բացատրել, թե ինչ հիմքով է լսում Պուտինին։ Դատարանում դա պատճառաբանվել է՝ «դաստիարակչական աշխատանքի ցուցումներով»։
Թիվ 6 քրեական օրենսգրքի տեղեկանքում նշվում է, որ Պուտինի ուղերձը ներառված է «դատապարտյալների շրջանում օրինապաշտ վարքագիծ ձևավորելու, անձի, հասարակության, աշխատանքի, մարդկային վարքագծի նորմերի և կանոնների նկատմամբ հարգանք»։
Ալեքսեյ Նավալնին խարդախության մեղադրանքով ինը տարվա պատիժ է կրում խիստ ռեժիմի գաղութում։ Ինքը, ռուս իրավապաշտպանները և միջազգային հանրությունը նրա հետապնդումը համարում են քաղաքական բնույթի։