Բայդենն ու Զելենսկին կհանդիպեն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 12-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Վաղը նախագահը հնարավորություն կունենա հանդիպելու Զելենսկու հետ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների մասնակցությամբ գագաթնաժողովը կանցկացվի՝ Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։
Զելենսկին ակնկալում է, որ գագաթնաժողովում Ուկրաինային կառաջարկեն միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Միաժամանակ, լրատվամիջոցները գրում են, որ դրա փոխարեն Կիևին կարող են անվտանգության երաշխիքներ առաջարկել Իսրայելի օրինակով։ Հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ դեմ են Ուկրաինայի անդամակցությանը, մասնավորապես՝ Գերմանիան։