Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում Հազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններին 

ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 2022-ի համեմատ վարկանիշային աղյուսակում նահանջել է 18 հորիզոնական

Տնտեսություն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում - 2023» զեկույցը, որում հաշվարկված է 120 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։

Հայաստանում 2023թ. էներգիայի վերափոխմանինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս ցուցանիշով 120 երկրներ ներառող վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։ Ի դեպ, 2022թ.-ի արդյունքներով Հայաստանը զբաղեցնում էր 54-րդ հորիզոնականը: Այսինքն, նախորդ տարվա համեմատ Հայաստանը նահանջել է 18 հորիզոնականով։

Համաշխարհային միջին գնահատականների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանի 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը ցածր է համաշխարհային միջին ինդեքսից 2.7 միավորով: Ընդ որում, համաշխարհային միջինին զիջում են ԷՎԻ-ի և՛ «Համակարգի արդյունավետություն», և՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները՝ համապատասխանաբար 3.0 և 2.2 միավորով:

Առաջին զեկույցի հրապարակման տարվա (2012թ.) համեմատ Հայաստանում (ինչպես և երկրների ճնշող մեծամասնությունում) ԷՎԻ-ն աճել է, սակայն 2022 և 2023թթ.-ին Հայաստանում արձանագրված հետընթացի արդյունքում ներկայումս այն ցածր է նույնիսկ 5 տարի առաջվա՝ 2018թ. մակարդակից։

Նախորդ տարվա համեմատ 2023թ. նվազել են թե՛ «Համակարգի արդյունավետություն» և թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները:

«Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի գծով վերջին 3 տարիների զարգացումները մտահոգության տեղիք են տալիս. 2022-ին 2021-ի համեմատ ենթաինդեքսն աճել էր 3.9 միավորով, սակայն հաջորդ տարում այն նվազել է միանգամից 6.3 միավորով:Հայաստանում 2023թ.-ին նախորդ տարվա համեմատ խոշոր նվազում է արձանագրվել «Ֆինանսներ և ներդրումներ», «Նորարարություններ» և «Կրթություն և մարդկային կապիտալ» ուղղություններով։ Հարկ է նշել, որ «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ վատթարացման հիմնական պատճառը «Վերականգնվող էներգետիկայում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշի մեկ տարվա ընթացքում շուրջ 12 անգամ նվազումն է։ «Նորարարություններ» ուղղությամբ բացասական զարգացումները հետևանք են «Նորարարական բիզնես միջավայր» և «Էկոլոգիական տեխնոլոգիաների տեսակարար կշիռը բոլոր տեխնոլոգիաների մեջ» ցուցանիշների նվազման՝ համապատասխանաբար 5%-ով և 3.3 անգամ։ «Կրթություն և մարդկային կապիտալ» ուղղությամբ վատթարացումը պայմանավորված է «Կրթության որակ» ցուցանիշի 6.4%-ով և «Որակավորված աշխատուժի առկայություն» ցուցանիշի 19.7%-ով նվազմամբ։ Բերված փաստարկները խիստ տարակուսելի են, քանի որ գործող իշխանությունը` որպես ոլորտում իր գործունեության կարևոր ձեռքբերում նշում է հենց այս ուղղություններով բարելավումը։

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ Հայաստանի վիճակը (ԷՎԻ-ով և վարկանիշային հորիզոնականով) նախընտրելի էր հարևան բոլոր 4 երկրներից, 2023-ին արձանագրված հետընթացի պարագայում Հայաստանը հարևաններից չի զիջում միայն Իրանին։
 2023թ. ԷՎԻ-ի ամենամեծ նվազումը մեր տարածաշրջանի 5 երկրներից արձանագրվել է Հայաստանում։ Տարածաշրջանի երկրներից նախորդ տարվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունի Ադրբեջանը՝ ԷՎԻ-ն աճել է 6.4 միավորով, իսկ դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարելավվել է միանգամից 26 հորիզոնականով։

Աշխարհում զբաղեցրած դիրքով Ադրբեջանը Հայաստանից առաջ է 40, Վրաստանը` 10, իսկ Թուրքիան՝ 7 հորիզոնականով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը
Ամենադիտված