Պոլսահայերը դատապարտում են Թուրքիայի կեցվածքը
Թուրքիա
Ինչպես հաղորդում է Պոլսում լույս տեսնող հայկական «Մարմարա» պարբերականը՝ երեկ մի խումբ պոլսահայեր տարածել են հաղորդագրություն՝ դատապարտելով Թուրքիայի մերժողական դիրքորոշումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նկատմամբ։
Հաղորդագրությունում ասվում է, որ այն խոսքի ազատությունը, որն իբր պաշտպանում է Թուրքիան, իրականում ժխտողականությունն է։ Իսկ բանաձևի դեմ առաջ քաշված մյուս հիմնական հակափաստարկը, այն է՝ խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմության հարցերով, վրդովեցրել է պոլսահայերին։
«Մի՞թե ուզում են ասել, որ մենք Հայոց ցեղասպանության հարցով այլևս որևէ ակնկալիք պիտի չունենանք Թուրքիայի խորհրդարանից»,- նշել են ակտիվիստները։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն այսուհետ պետք է հանձնել երրորդ երկրներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)