Հնդկաստանը լուսնագնաց կուղարկի դեպի Լուսին
Համաշխարհային ՄամուլՀնդկաստանի տիեզերական գործակալությունը կփորձի լուսնագնաց իջեցնել Լուսնի վրա արդեն այս ուրբաթ և ներկայանալ՝ որպես տիեզերական հետազոտության նոր ուժ: Այս մասին գրում է UNN-ը՝ Reuters-ին հղումով։ Նշվում է, որ Լուսնի վրա հաջող վայրէջք կատարել են միայն ԱՄՆ-ն, նախկին Խորհրդային Միությունը և Չինաստանը։ Այս տարվա սկզբին ճապոնական ստարտափի փորձն ավարտվեց լուսնագնացի վթարով: «Չանդրայան 3-ը», որը կառուցվել է 75 միլիոն դոլարից քիչ բյուջեով, նախատեսվում է Լուսին ուղարկել Հնդկաստանի գլխավոր տիեզերակայանից՝ հարավային Անդրա Պրադեշ նահանգում՝ տեղական ժամանակով 14:35-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, 43,5 մետրանոց LVM3 ուժեղացուցիչը տիեզերանավը կուղարկի Երկրի ուղեծիր:
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության այս արձակումը երկրի առաջին խոշոր առաքելությունն է այն բանից հետո, երբ վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը հայտարարեց մասնավոր տիեզերական արձակումների և արբանյակային բիզնեսներում ներդրումները խրախուսելու քաղաքականության մասին: