Դիլան Յեշիլգյոզը հայտնվել է թուրքական ԶԼՄ-ների թիրախում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար
Համաշխարհային ՄամուլՆիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտեի հրաժարականից հետո արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը հայտնել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն իշխող կուսակցության նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, եթե նա ընտրվի կուսակցության նախագահ, կառաջադրի իր թեկնածությունը Նիդերլանդների վարչապետի պաշտոնում։
Դիլան Յեշիլգյոզը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների թիրախում ոչ միայն ազգությամբ թուրք լինելու, այլև այն պատճառով, որ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Աղբյուրը նշում է, որ Յեշիլգյոզն այս պահի դրությամբ Նիդերլանդների խորհրդարանի ազգությամբ թուրք 5 պատգամավորներից մեկն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։