Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը 

«Ակադեմիական քաղաքի կառուցումն ունի ռազմավարական նշանակություն»․ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Գիտություն և Մշակույթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը և այլն: «Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում», - ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս նպատակով վարչապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կատարել է համապատասխան վերլուծական աշխատանքներ: Դրա արդյունքում առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները:

«Այս ուղղություններն են՝ Դասական ուղղությունը, այսպես կոչված դասական համալսարանը, որը պետք է ներառի հիմնականում հիմնարար գիտությունները հասարակական և հումանիտար բնագավառներում: Այս փուլում չի նախատեսվում դրա տեղակայումն Ակադեմիական քաղաքում: Երկրորդը՝ Բժշկական ուղղությունն է, բժշկական և կյանքի գիտությունների բնագավառները ներառող: Սա էլ ենթադրում ենք, որ այս պահին Ակադեմիական քաղաք տեղափոխվելու կարիք չունի:

Վերջին 4 ուղղություններն այն բուհերն են, որոնց տեղակայումը նախատեսվում է Ակադեմիական քաղաքում: Տեխնոլոգիականը, որը հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներն է ներառում, այդ թվում՝ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները: Կրթականը, որը կրթական և հարակից գիտությունների բնագավառներն է ներառում, Արվեստներինը, որտեղ կարող են լինել ինչպես արվեստի, այնպես էլ մշակութաբանական մասնագիտություններ: Սպայականը, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթական և հետազոտական ծրագրերի ուղղությունն է ներառում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի կոնցեպտը մշակվել է՝ ելնելով այս բովանդակային նկարագրից: «Այսինքն, որ այստեղ պետք է տեղակայվեն վերոնշյալ 4 խոշորացված բուհերը՝ համապատասխան գիտական, հետազոտական ուղղվածությամբ»,- նշել է նա:

Ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքը պետք է բավարարի այն պահանջներին, որ դառնա ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որտեղ բուհական կրթությունը հետազոտության հետ անբաժանելի կլինի: Նախատեսվում է այնտեղ ունենալ նաև ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառման առևտրայնացման հնարավորություններ: «Այն պետք է հանդես գա որպես ինտելեկտուալ և ժամանցի միջավայր, և պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքները: Այստեղ պետք է ունենանք նաև նորարարական և փորձարարական լուծումների համար անհրաժեշտ միջավայր, ինչպես, օրինակ՝ ագրարային ոլորտի փորձարարական ծրագրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման և հետագա գործառնության համար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը հանդես է գալու որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալ:

Նախատեսվում է նաև Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ունենալ առանձին օրենսդրական կարգավորում՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր վայրերին, գերմանական GMP ընկերության հետ իրականացվող նախագծային աշխատանքների ընթացքին, ենթակառուցվածքային և այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագրի կարևորությունը և հավելել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել քաղաքի հետագա զարգացման, ընդլայնման հնարավորությունները, նախատեսել ուսուցման գործնական փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, կանաչ տարածքներն ու այլ կարևորագույն խնդիրներ:

Հանձնարարվել է՝ հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները վերջնական տեսքի բերել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
Ամենադիտված