Մարզերում դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 43 մլն դրամ Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը Նարեկ Կարապետյանը՝ Բաբկեն Թունյանին․ «Գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին» Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Մեծամորում տղամարդու դին են հայտնաբերել Ղազարյանը՝ ԱԺ միջադեպի մասին․ «Ինչի՞ համար նեղացած լինեմ մեր խմբակցությունից» Թիկնիզյանի տեղափոխությունը նոր ակումբ սարերի հետևում չէ․ ինչ է հայտնի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ դրական արդյունքներ են ակնկալվում․ ՆԳՆ Արման Սարոյանը և «սիրո մթնոլորտ»-ը նույնքան հեռու են, որքան Փաշինյանն Արարատից կամ ՔՊ-ն Եկեղեցուց. Տեր Զարեհ քահանա Աշուրյան «Հաղթանակ»-ի ներկայացուցիչները հարկադրել են քվեարկել իրենց օգտին. նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից է ձերբակալվել․ կաշառքի գործով կալանավորվել է նաև պաշտոնյա 11 կաթնամթերք արտադրողի նկատմամբ վարույթ է հարուցվել 

Հադրութի Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը

Գիտություն և Մշակույթ

Ադրբեջանական կողմը Հադրութի Կավաքավանքի եկեղեցում ամրակայման, վերականգնողական աշխատանքների իրականացման ներքո աղավաղում է եկեղեցու իրական-պատմական տեսքը եւ իրականացնում եկեղեցու, այսպես կոչված, ‹‹աղվանացումը›:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից երևում է, որ օկուպացված Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանք վանքային համալիրի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականցվում: Վանքը գտնվում է Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ՝ հարթավայրից առանձնացող մի բլրի վրա:

2020 թվականի հոկտեմբերի 12-14-ը Կավաքավանքի շրջակայքում  ինտենսիվ մարտեր են ընթացել, տարածքը ենթարկվել է հրետակոծության: Ադրբեջանցի զինվորականները եկեղեցին օգտագործել են որպես ռազմական հենակետ, ինչի հետևանքով կառույցի զարդաքանդակներն ու հայերեն արձանագրությունները զգալիորեն տուժել կամ և ոչնչացվել են: Եկեղեցու վիճակի մասին 44-օրյա պատերազմից հետո՝ մինչև այս տեսանյութերի ի հայտ գալը, տեղեկություններ չկային:

Տեսանյութից երևում է, որ եկեղեցին և նրա շրջակայքը զգալիորեն տուժել են հակառակորդի հրետակոծությունից, կան փլված հատվածներ, ընկած ու թափված քարեր, վնասված է տանիքը: Այս վնասները նախքան 2020 թվականի պատերազմը առկա չէին: Բացի այդ, ինչպես երևում է տեսանյութից, եկեղեցին որպես ռազմական հենակետ օգտագործած զինվորականները եկեղեցու ներսում՝ տարբեր հատվածներում թողել են ադրբեջաներենով արված տասնյակ գրություններ: Անհետացել է եկեղեցու կողքին դեռևս 1995 թվականին տեղադրված՝ տարածքն ազատագրած ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը: Շատ հնարավոր է, որ խաչքարը ոչնչացրել են ադրբեջանցի զինվորականները: Նկատենք, որ ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ 1994 թվականից այս կողմ կանգնեցված խաչերի, խաչքարերի, տարաբնույթ հուշակոթողների, ինչպես նաև նոր կառուցված եկեղեցիների հանդեպ իր վեաբերմունքը:

Տեսանյութից երևում է, որ ադրբեջանական կողմը հարթեցրել է եկեղեցու շրջակա տարածքը, կատարել հողալցումներ: Դատելով տեսանյութում երևացող տեխնիկայից՝ դեպի եկեղեցի նոր, ասֆալտապատ ճանապարհ է կառուցվում:  Առավել մտահոգիչ են եկեղեցու ներսում և շքամուտքի վրա կատարվող աշխատանքները: Դատելով տեսանյութից՝ շքամուտքը զգալիորեն վնասված է, համարյա անհետացել են զարդաքանդակ եզրագոտիները: Եվ իհարկե, քարոզչական էժանագին հնարքը՝ հայկական միջավայրում, հայերի կողմից 1742 թվականին կառուցված և հայերեն արձանագրություններ կրող եկեղեցին հորջորջել որպես աղվանական:

Ադրբեջանական կողմը եկեղեցու կարծես ամրակայման, վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, որոնցից առավել ռիսկայինը եկեղեցու իրական-պատմական տեսքի աղավաղումն է, վերականգնման պատրվակի ներքո նրա աղճատումը և այսպես կոչված ‹‹աղվանացումը››: Իսկ ադրբեջանական կողմը իր բազմաթիվ հայտարարություններով, որոնք արվել են նաև երկրի նախագահի մակարդակով, մշտապես նշել է, որ իբր հայերը օկուպացիայի տարիներին հայկականացրել են երկրամասի, այսինքն՝ Արցախի «աղվանական» հուշարձանները և իրենք նախնական տեսքի են բերելու դրանք, ինչը նշանակում է, որ վերացվելու են խաչային հորինվածքները, խաչքարերը և առաջին հերթին հայերեն արձանագրությունները (մանրամասն տես. Ծակուռու եկեղեցու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը — Monument Watch): Ահա այս վտանգն ենք տեսնում նաև Կավաքավանքի եկեղեցու «շինարարական աշխատանքների» դեպքում:

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ, ըստ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա լրացուցիչ՝ 1954 թ. և 1999 թ. արձանագրությունների, արգելվում է կոնվենցիայով սահմանված մշակութային արժեքն օգտագործել ռազմական նպատակներով։ Հաագայի 1999 թ. երկրորդ արձանագրության 6-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքները վերածել ռազմական օբյեկտների կամ օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դրանք ավերվելու կամ վնասվելու վտանգի ենթարկել։ Իսկ երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի գ և դ կետերով այդպիսի արարքը որակվում է որպես ռազմական հանցագործություն։ Երբ մշակութային ժառանգությունն օգտագործվում է ռազմական նպատակներով, զրկվում է վերոնշյալ կոնվենցիայով սահմանված իր լրացուցիչ պաշտպանությունից և դառնում քաղաքացիական օբյեկտ։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանըՄարզերում դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 43 մլն դրամ Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը Նարեկ Կարապետյանը՝ Բաբկեն Թունյանին․ «Գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին»Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Մեծամորում տղամարդու դին են հայտնաբերելՂազարյանը՝ ԱԺ միջադեպի մասին․ «Ինչի՞ համար նեղացած լինեմ մեր խմբակցությունից»Թիկնիզյանի տեղափոխությունը նոր ակումբ սարերի հետևում չէ․ ինչ է հայտնի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ դրական արդյունքներ են ակնկալվում․ ՆԳՆԱրման Սարոյանը և «սիրո մթնոլորտ»-ը նույնքան հեռու են, որքան Փաշինյանն Արարատից կամ ՔՊ-ն Եկեղեցուց. Տեր Զարեհ քահանա ԱշուրյանՀորմուզի նեղուցում նավագնացության ծավալը նվազել է օգոստոսյան միջին ցուցանիշից ցածր«Հաղթանակ»-ի ներկայացուցիչները հարկադրել են քվեարկել իրենց օգտին. նախաքննությունն ավարտվել էՍևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավորՃապոնիան ուսումնասիրում է Պուտինի Կուրիլյան կղզիներ կատարած այցի դեմ պատասխան միջոցառումները«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից է ձերբակալվել․ կաշառքի գործով կալանավորվել է նաև պաշտոնյաԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցությունների շարունակման մասին11 կաթնամթերք արտադրողի նկատմամբ վարույթ է հարուցվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔՊ-ն տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Բաբկեն ԹունյանինՍպերցյանն իր առաջին խաղում գոլով աչքի է ընկել ու ճանաչվել «Ալ-Ահլիի» լավագույն խաղացողPolitico. Զելենսկին չի կարողանում ընտրել ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպանինԴավթաշենում կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ․ ՆԳՆԷրդողանի պաստառը պոկած տղամարդը կալանավորվել էԿիևյան կամուրջը բաց է երթևեկության համարAxios-ը տեղեկացել է Քուշների՝ Գազայի իրավիճակի շուրջ բանակցությունների համար Իսրայել այցելելու ծրագրերի մասին 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին ՍտեփանյանըJerusalem Post․ Իսրայելը զարմացած է Իրանի հրթիռային վերականգնման արագությամբ Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի նկատմամբ աննախադեպ տնտեսական ճնշման միջոցներ կիրառելՌուբիոն և Վենսը դեռ չեն քննարկել 2028 թվականի ընտրությունները Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹրամփը ԱՄՆ ներմուծվող որոշ ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների համար սահմանել է մինչև 100% մաքսատուրքԱնձրև, ամպրոպ ու կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըԿեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել Ռուսաստանի մի շարք շրջաններ կրկին ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակմանՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակՀովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել «Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում» «Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»Օգոստոսի 14-ի օրվա խորհուրդը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»Կյանքը կսկսի բարելավվել օգոստոսի 18-ից. այս 3 կենդանակերպի նշանները կստանան երկար սպասված նորությունները Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի անասնապահ է պայթել ականի վրա Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-նՃապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության
Ամենադիտված