Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք
ՏեսանյութերՍտեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման հանրահավաքը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանրահավաքը մեկնարկել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։
Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին հղած ուղերձում հայտարարել էր, որ Արցախում անժամկետ շարժում են սկսում։