Ռուսաստանը 17 իրանական ԱԹՍ-ով հարձակում է գործել Ուկրաինայի վրա
Համաշխարհային ՄամուլՀուլիսի 13-ի երեկոյան և մինչև հուլիսի 14-ի առավոտյան ժամը 4-ը ռուսական օկուպացիոն զորքերը հարավ-արևելյան ուղղությամբ (Պրիմորսկո-Ախտարսկ) իրանական արտադրության «Շահեդ» տիպի 17 հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հարավային և արևելյան շրջաններում մարտական աշխատանքների արդյունքում՝ ոչնչացվել է 16 «Շահեդ»։ Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը խոցել են նաև մեկ հետախուզական անօդաչու թռչող սարք, ևս 6 օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք վերջին օրվա ընթացքում խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից։