«Վագներ» ընկերություն գոյություն չունի. Պուտին
ՌուսաստանՄասնավոր ռազմական ընկերությունների օրինականացման հարցը հեշտ չէ, այն պետք է քննարկվի կառավարության և Պետդումայի կողմից, սակայն մինչ օրս օրինական առումով նման ընկերություններ, այդ թվում՝ «Վագները», գոյություն չունեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում խոսքերն իր զեկույցում մեջբերում է «Կոմերսանտ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
«Դե, «Վագներ» մասնավոր ընկերություն գոյություն չունի, – ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք այս ընկերությունը կշարունակի իր գործունեությունը՝ որպես մարտական ստորաբաժանում։
««Վագների» մարտիկները արժանապատվորեն կռվել են, ուստի ցավալի է, որ նրանք ներգրավված են եղել այդ իրադարձություններում»,- ասել է Պուտինը։