Եվրոպական երկրները դեռ սպասում են ԱՄՆ-ի թույլտվությանը օդաչուներին պատրաստելու համար. Politico
Համաշխարհային ՄամուլԵվրոպական երկրների կոալիցիան, որն այս շաբաթ խոստացել էր սկսել ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչների համար պատրաստելու ուսուցումը, դեռ սպասում է ԱՄՆ-ի կողմից ծրագրի պաշտոնական հաստատմանը։
Այս մասին Politico-ին հայտնել են ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաները, գրում է European Truth-ը։
Պարապմունքները կարող են պաշտոնապես սկսվել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես ստորագրի ձեռնարկների, թռիչքի սիմուլյատորների և ինքնաթիռների հետ կապված այլ նյութերի հանձնման խնդրանքը, և դա դեռ տեղի չի ունեցել:
Թեև նախագահ Ջո Բայդենը խոստացել է «կանաչ լույս» տալ ծրագրին, պաշտոնական հարցումը «դեռ վերանայման փուլում է», ասել է Պենտագոնի խոսնակ Գարոն Գարնը:
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել:
Առայժմ որևէ նախանշան չկա, որ ԱՄՆ-ն հավանության չի արժանացնի այդ ծրագիրը, սակայն եվրոպացիների խնդրանքը մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում է։
Հիշեցնենք, որ այս շաբաթ 11 գործընկեր երկրներ, Ուկրաինայի հետ միասին, հուշագիր են ստորագրել, որը սահմանում է F-16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուներին պատրաստելու պայմանները։