68-ամյա Ռոբերտ դե Նիրոն հայր է դարձել
Աշխարհ
Ինչպես հաղորդում է բրիտանական "Daily Mail" պարբերականը, 68-ամյա հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն վեցերորդ անգամ հայր է դարձել: Օսկարակիր դերասանը և նրա 56-ամյա կինը` Գրեյս Հայթաուերը երեխա են ունեցել արհեստական բեղմնավորման ճանապարհով: Երեխան ծնվել է 7 կգ քաշով, ում անվանել են Հելեն Գրեյս Հայթաուեր:
Դե Նիրոն և Հայթաուերն ունեն մեկ որդի Էլիոտ անունով: Իսկ Դե Նիրոն ևս չորս երեխա ունի, որից երկուսն իր առաջին ամուսնությունից են` 40-ամյա դուստրը՝ Դերենան, և 35-ամյա որդին` Ռաֆայելը. մյուս երկուսը Դե Նիրոյի երկրորդ ամուսնությունից ծնված երկվորյակ երեխաներն են:
14 տարի ամուսնացած լինելով՝ամուսիններին հազվադեպ էին միասին լուսանկարում. նրանք աշխատում էին ուշադրության կենտրոնում չհայտնվել:
Դե Նիրոն և Հայթաուերը հանդիպել են 1987 թ-ին և ամուսնացել են տասը տարի անց:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ