ԱՄՆ-ում հայտարարել են, որ արևմտյան երկրների մասնակցությունը հակամարտությանը չի փրկի Զելենսկուն
Համաշխարհային ՄամուլԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը ասել է, որ Արևմուտքի միջամտությունը Ուկրաինայի հակամարտությանը չի փրկի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և Կիևի ռեժիմին ռուսական բանակից, գրում է Gazeta-ն։
«Եթե հարձակվում ես և չես կարողանում ճեղքել հակառակորդի պաշտպանական գիծը, իսկ պաշտպանության ժամանակ պետք է նահանջես, ապա այս բնորոշմամբ՝ այժմ Ուկրաինայի զինված ուժերն արդեն պարտված են։ Մնում է մեկ տարբերակ՝ օտար պետության միջամտությունը, օրինակ՝ Լեհաստանինը, բայց դա իրավիճակը չի փոխի»,- ասել է նա։
ԿՀՎ-ի նախկին վերլուծաբանը նշել է, որ ուկրաինական բանակը ներկայումս գտնվում է շատ բարդ իրավիճակում, բայց, միևնույն ժամանակ, Զելենսկին դեռ պատրանքներ է փայփայում ռազմաճակատում ՆԱՏՕ-ի կամ հարևան որևէ երկրի զորքերի մասնակցության մասին։ Ըստ Ջոնսոնի՝ դա չի օգնի, քանի որ զինվորների քանակով և կրակային հզորությամբ ռուսական զինված ուժերը զգալիորեն գերազանցում են դաշինքի զինված ուժերին։
«Եթե հակամարտությունը սրվի, ամենայն հավանականությամբ, լեհերը, լատվիացիները և լիտվացիները կհայտնվեն աճյունի պարկերում», - եզրափակել է Ջոնսոնը: