Իսրայելի կառավարության նիստը հետաձգվել է վարչապետ Նեթանյահուի հիվանդության պատճառով
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերը կմնա հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոն։
Ըստ ռադիոկայանի՝ Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի նախարարների կաբինետի ամենշաբաթյա նիստը հուլիսի 16-ից հետաձգվել է հուլիսի 17-ը՝ վարչապետի հիվանդության պատճառով։
Մինչ այս հաղորդվում էր, որ Նեթանյահուն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն այն բանից հետո, երբ ուշագնաց է եղել։