Արցախի պաշարումը սրել է իրավիճակը, ուղերձով հանդես կգամ․ Արցախի նախագահ
ԱրցախԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով:
Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»։