«Հացահատիկի գործարքը» դադարեցվել է. Պեսկով
Համաշխարհային Մամուլ«Հացահատիկի գործարքը» դադարեցվել է, այսօր բոլոր պայմանագրերը փաստացի դադարել են գործել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իրականում այսօր սևծովյան համաձայնագրերը դադարել են գործել»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հացահատիկի համաձայնագրի ռուսական մասը չի իրականացվել, ուստի «դրա գործողությունը դադարեցված է»։
Հիշեցնենք, որ «Հացահատիկի գործարքը» կնքվել է 2022 թվականի հուլիսին։ Դրանից հետո այն մի քանի անգամ երկարացվել է, վերջինը՝ 2023 թվականի մայիսի 18-ին՝ երկու ամսով։