Իսրայելը ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի նկատմամբ
Համաշխարհային ՄամուլԻսրայելը ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ Մարոկկոյի թագավորի գրասենյակի մամուլի ծառայությանը հղումով։
Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը ճանաչելու մասին գրավոր որոշում է փոխանցել Մուհամեդ VI թագավորին, և Իսրայելն այժմ կարող է հյուպատոսություն բացել Արևմտյան Սահարայի մայրաքաղաք Դախլայում։ Մինչ Նեթանյահու թագավորին նամակը հանձնելը Շարոն Իտաչին նշանակել է Մարոկկոյում Իսրայելի ռազմական կցորդի պաշտոնում։
Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի նկատմամբ չի ճանաչում աշխարհի երկրների մեծ մասը, սակայն պետությունը վերահսկում է տարածաշրջանի տարածքի 80%-ը։
ԱՄՆ-ն ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունը վիճելի տարածքի նկատմամբ 2020 թվականին։