Պղինձը թանկանում է
ՏնտեսությունՊղինձը երեքշաբթի չափավոր թանկանում է դոլարի էժանացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,17 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,846 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 2,1 տոկոսով՝ 8 491 դոլար, ալյումինիումինը՝ 0,94 տոկոսով՝ 2 255 դոլար, ցինկինը՝ 1,19 տոկոսով՝ 2 410 դոլար։