Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի հավաստագրման համար վերապատրաստման գործընթացը
Գիտություն և ՄշակույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն: Դրանք են՝
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ
«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
«Թիչինգ Ըքադեմի» կազմակերպություն
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Կից՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների հայտարարությունները: