Բայրամովը կրկնել է Արցախում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկը
Արցախ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Նա իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բայրամովին, գրում է APA-ն։
Ի թիվս այլ հարցերի՝ Բայրամովն ու Եվդոկիմովը քննարկել են նաև Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։ Բայրամովը կրկնել է Արցախի հայերի՝ անհրաժեշտության դեպքում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկը։
Ինչպես հայտնել ենք, Բայրամովը օրեր առաջ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։ Քննարկումների ընթացքում Բայրամովը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բժշկական նպատակներով արցախցիների տեղափոխումը շարունակելու հնարավորության մասին։
«Ինչ վերաբերում է նրանց կարիքները բավարարելուն, ադրբեջանական կողմը չի բացառում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը»,-ասել է Բայրամովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)