Տղամարդը փորձել է պայթեցնել Լենինի դամբարանը
Ռուսաստան
Հուլիսի 17-ի երեկոյան Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի մոտ ոստիկանները «Մոլոտովի կոկտեյլով» մի տղամարդու են բերման ենթարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, ձերբակալվածը 37-ամյա Կոնստանտին Ստաչուկովն է՝ ծնունդով Չիտայից։ Տղամարդու նկատմամբ արձանագրություն է կազմվել ոստիկանության աշխատակիցներին չանհնազանդվելու մասին։
Shot Telegram ալիքը գրում է, որ նրան բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նա «Մոլոտովի կոկտեյլ» է նետել դամբարանի շենքի ուղղությամբ։ Այն ընկել է սալահատակի վրա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)