Պատասխան հարվածը մշակման փուլում է. Պեսկով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի իշխանությունները դեռևս պատասխան հարված են մշակում Ղրիմի կամրջի վրա հարձակմանը արձագանքելու և դրա անվտանգությունը բարելավելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Kommersant-ը։
«Դե, իհարկե, դրանք մշակվում են»,- ասել է Պեսկովը։ Նա նաև կրկին մեղադրել է Ուկրաինային հարձակման համար։
Ինչպես հայտնել ենք, հուլիսի 17-ին Ղրիմի կամուրջը հարձակման է ենթարկվել ստորջրյա անօդաչու սարքերի կողմից։ Արդյունքում՝ կամրջով անցնող ամուսինները մահացել են, նրանց դուստրը վիրավորվել է։
Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել։