Եվրոպայում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 50 աստիճան. Bloomberg
Համաշխարհային ՄամուլՄոտ ժամանակներս Եվրոպա կգա Սահարայի անտիցիկլոնը, որը օդի ջերմաստիճանը կբարձրացնի մինչև 50 աստիճան։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Անցիկլոնը ստացել է Charon անունը։ Սպասվում է, որ դրա պատճառով՝ հուլիսի 19-ին Սարդինիայում օդը կտաքանա մինչև 50 աստիճան՝ գերազանցելով ամբողջ Եվրոպայի ռեկորդը, որը կազմում է 48,8 աստիճան։
Իտալիայում, Իսպանիայում և Հունաստանում կլինի 40 աստիճանից բարձր ջերմաստիճան։ Ջերմաստիճանի բարձրացման հետ ակնկալվում է, որ անտառային հրդեհների վտանգը կավելանա։
Առավել հյուսիսային երկրներին կհաջողվի խուսափել շոգից: Այնտեղ տարվա այս եղանակին օդի ջերմաստիճանը սպասվում է միջինից փոքր-ինչ ցածր: