Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է 387.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.99 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.41 դրամ (նվազել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.25 դրամ (նվազել է 6.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.25 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-384.50 դրամով, վաճառվում է 387.75-390 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 426-430 դրամով, վաճառվում է 438-442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.09-4.20 դրամով, վաճառվում է 4.35-4.50 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387 դրամով:
Եվրոն գնվում է 428-430 դրամով, վաճառվում է 434-435 դրամով:
Ռուբլին գնվում է 4.15-4.18 դրամով, վաճառվում է 4.27-4.30 դրամով: