Կուբան ազատ է արձակում 3 հազար բանտարկյալների
Աշխարհ
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ կղզու իշխանությունները համաներմամբ ազատ են արձակում գրեթե 3 հազար բանտարկյալների, որոնց թվում` օտարերկրացիներ` 25 պետություններից:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ Կաստրոն հայտնել է, որ կղզու իշխանությունները նման քայլի են գնում` ելնելով մարդասիրական սկզբունքներից:
Համաներումից օգտվելու են 60-ն անց անձինք` կանայք, հիվանդներ, ինչպես նաեւ երիտասարդներ, որոնք նախկինում հանցանքներ չեն գործել: Ազատ չեն արձակվելու գողության եւ լրտեսության գործերով դատվածները: Ազատ կարձակվեն նաեւ մի քանի բանտարկյալներ, ովքեր դատապարտվել էին պետական անվտանգության դեմ գործած հանցագործությունների համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ