Կսենիա Սոբչակը ցույցի ժամանակ. «Ես կորցնելու բան ունեմ, բայց այստեղ եմ»(Տեսանյութ)
Տեսանյութեր
Ռուսաստանյան հայտնի հեռուստահաղորդավար Կսենիա Սոբչակը միացել է «Արդար ընտրությունների համար» այսօր Մոսկվայի Սախարովի հրապարկում անցկացվող բազմահազարանոց ցույցին: Վերջինս ցույցի ժամանակ ելույթ ունենալիս հայտնել է, որ ինքը ցանկություն ունի ստեղծել մի շարժում, որը «ոչ թե կձգտի իշխանության, այլ կպայքարի իշխանությունների վրա ազդեցություն ձեռբերելու համար և այդ շարժումը չի ունենալու որևէ առաջնորդ», - ասել է Սոբչակը: Վերջինս նաև հայտարարել է, որ իր հայրը` Անատոլի Սոբչակը, մեկն է եղել այն մարդկանցից, ով նույնպես ստորագրել է ՌԴ ներկա սահմանադրության տակ, և ինքն իրեն չի համարում ներկա ֆորմատի ընդդիմության անդամ:
«Ռուսաստանի իշխանությունը կարող է լինել մերը, միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք ստեղծել այն մեր ուժերով: Ամենակարեւորը իշխանությունների վրա ազդեցություն ձեռքբերելն է, այլ ոչ թե իշխանության ձգտելը», - ասել է Սոբչակը:
Ըստ Սոբչակի` ինքն ինչ-որ տեղ կորցնելու բան ունի, այնուամենայնիվ, ինքը եկել է ցույցին: Բողոքի ցույցի մասնակիցները Սոբչակի ելույթը բոյկոտել են սուլոցներով և դժգոհություն արտահայտող բացականչություններով:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն